- Հովհաննես Թումանյանի «Մոծակն ու մրջյունը» առակը շատ լավ պատմե՛լ սովորիր։
- Ո՞րն է առակի հիմնական ասելիքը: Ի՞նչ սովորեցրեց քեզ առակը:
Առակը սովորեցնում է ծույլ չլինել, աշխատասեր լինել։ - Գրի՛ր գիժ, ժիր, շեն, թշվառ, թուխ, ամբար, սուգ անել, պաղել, դալկանալ բառերի հոմանիշները:
գիժ – խենթ, ժիր – աշխույժ, շեն – մարդաբնակ, թշվառ – խեղճ, թուխ – սևորակ, ամբար – պահեստ , սուգ անել – սգալ, պաղել – սառել, դալկանալ – գունատվել - Գրի՛ր ժիր, սուսիկ-փուսիկ, աշխույժ, ծույլ, լիքը, ուրախ, առողջ բառերի հականիշները:
ժիր – ծույլ, սուսիկ-փուսիկ – շատախոս, աշխույժ – թմրած, ծույլ-աշխատասեր, լիքը – դատարկ, ուրախ – տխուր, առողջ – հիվանդ - Դիտի՛ր առակի բեմադրությունը, որը Հյուսիսային դպրոցը տարիներ առաջ Ուրբաթ-համերգին ներկայացրել է:
Month: February 2026
My Favourite Sport
My favourite sport is football. I like football very much. It is a fun and exciting game. I play football with my friends in the yard and at school.
Football is a team sport. There are eleven players in each team. We kick the ball and try to score a goal. My favourite football player is Lionel Messi. He is very fast and talented.
Football helps me to be strong and healthy. I feel happy when I play football. I want to be a good football player in the future.
Vocabulary (Բառապաշար)
- favourite – սիրելի
- sport – մարզաձև
- football – ֆուտբոլ
- team – թիմ
- player – խաղացող
- goal – գոլ
- ball – գնդակ
- strong – ուժեղ
- healthy – առողջ
- fast – արագ
- happy – ուրախ
- future – ապագա
Exercises (Վարժություններ)
1. Answer the questions (Պատասխանեք հարցերին)
- What is the boy’s favourite sport?
football - Where does he play football?
in the yard and at school - How many players are there in a team?
eleven - Who is his favourite football player?
Messi - Why is football good for him?
Football helps him to be strong and healthy.
2. True or False (Ճիշտ է թե Սխալ)
- Football is an individual sport.
False - There are eleven players in each team.
True - The boy does not like football.
False - Football helps him to be healthy.
True
3. Fill in the blanks (Լրացրու բաց թողնված բառերը)
- My favourite ___sport___ is football.
- Football is a __healthy____ sport.
- We try to score a __goal____.
- Football helps me to be ____strong__ and healthy.
My Favourite Sport – Basketball
My favourite sport is basketball. I like basketball very much. It is an interesting and exciting game. I play basketball at school and in the playground with my friends.
Basketcball is a team sport. There are five players in each team. We throw the ball into the basket and try to score points. My favourite basketball player is LeBron James. He is very tall and strong.
Basketball helps me to be healthy and active. I feel happy when I play basketball. I want to be a good basketball player in the future.
Vocabulary (Բառապաշար)
- basketball – բասկետբոլ
- basket – զամբյուղ
- throw – նետել
- point – միավոր
- tall – բարձրահասակ
- strong – ուժեղ
- active – ակտիվ
- playground – խաղահրապարակ
- team – թիմ
- player – խաղացող
Exercises (Վարժություններ)
1. Answer the questions
- What is the child’s favourite sport?
Basketball - Where does he/she play basketball?
at school and in the playground - How many players are there in one team?
five players - Who is the favourite basketball player?
LeBron James - Why is basketball good for him/her?
Basketball helps him to be healthy and active.
2. Choose the correct answer
- Basketball is a
a) winter sport
b) team sport
c) water sport - There are
a) five players
b) ten players
c) eleven players - We throw the ball into the
a) goal
b) net
c) basket
3. Write about your favourite sport
Write 4–5 sentences about your favourite sport.
(Օրինակ՝ My favourite sport is …. I play it …. It helps me be ….)
My favourite sport is gymnastics. I learned to do some difficult poses. I can do stretches, cartwheels, handstand. It helps me be healthy and strong.
Դիցաբանություն և առասպել
Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ:
Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:
Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք, և այլն):
Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլն:
Առասպելը չափազանցված զրույց է. և՜ պատմողը, և՜ ունկնդիրն այն ընկալում են որպես արժանահավատ-իրական պատմություն և փոխանցում բանավոր:
Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները:
«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:
Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/
- Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի հորինովի
- Ո՞վքեր էին առասպելի հերոսները – աստվածներ, թագավորներ, վիշապներ և այլն
- Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/ Հայկ և Բել
- Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
- Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:
Գառնի
Ավստրալիայի հայտնագործումը
Հին աշխարհի շատ իմաստուններ համոզված էին, որ հյուսիսային կիսագնդում ընկած հսկայական ցամաքի պես, երկրագնդի հավասարակշռության պահպանման համար, հարավային կիսագնդում պետք է գտնվի մեծ, ամբողջական ցամաք: Այդ անհայտ ցամաքը փնտրել են շատ ծովագնացներ, որի արդյունքում հայտնաբերվել են Խաղաղ, Ատլանտյան և Հնդկական օվկիանոսների անհայտ շրջաններ, մեծ ու փոքր բազմաթիվ կղզիներ: Ուշագրավ էր՝ հատկապես Աբել Թասմանի գլխավորած արշավախմբի հետազոտությունները: Թասմանը 1642 թվականին մոտենում է Ավստրալիայի հյուսիսային ափերին, հետո արևելյան ու հարավային ափերին: Թասմանը, նավարկելով հարավային անհայտ մայրցամաքի ջրերով և հայտնագործելով Ավստրալիան, ապացուցեց, որ վերջինիս տարածքը այնքան էլ մեծ չէ: Սակայն հոլանդացիները այս հայտնագործությունը գաղտնի պահեցին, և աշխարհին Ավստրալիան հայտնի դարձավ ավելի քան մեկ դար հետո՝ անգլիացի ծովագնաց Ջեյմս Կուկի շուրջերկրյա ճանապարհորդությունների արդյունքում: Կուկը երկրագնդի խոշոր ուսումնասիրողներից է և իրականացրել է երեք շուրջերկրյա ճանապարհորդություններ:
Կուկը 1769-1771 թվականներին նա իրականացնում է առաջին շուրջերկրյա ճանապարհորդությունը: Դուրս գալով Անգլիայից՝ Կուկը կտրում-անցնում է Ատլանտյան օվկիանոսը, շրջանցում Հարավային Ամերիկան և ուղղվում դեպի Խաղաղ օվկիանոսի ջրերում գտնվող Ընկերության կղզիներ: Այստեղից դուրս գալով՝ Կուկը ուղևորվում է դեպի հարավ, հասնում Նոր Զելանդիա կղզիներ: Նոր Զելանդիայից Կուկը նախ՝ ուղևորվում է արևմուտք, ապա՝ Ավստրալիայի ափերը հասնելուց հետո, թեքվում է դեպի հյուսիս և դրանց երկայնքով շարունակում նավարկությունը մինչև մայրցամաքի հյուսիսային ծայրակետը: Նա Ավստրալիայի արևելյան ափերը հայտարարում է Անգլիայի տիրապետության տակ գտնվող շրջաններ և դրանք մի ընդհանուր անունով կոչում «Նոր Հարավային Ուելս»: Դրանից հետո Կուկը վերադառնում է Անգլիա:
Ջ. Կուկի վաստակը մարդկության առջև բարձր է գնահատվել, և նրա անունով են կոչվում ավելի քան 20 աշխարհագրական օբյեկտ՝ լեռ, կղզիներ, նեղուց:
Հետագայում, երբ ուսումնասիրվեցին Ավստրալիայի բուսական և կենդանական աշխարհը, բնական հարստությունները, հայտնի դարձան յուրօրինակ պարկավոր կենդանիները՝ կենգուրուն, կոալան (պարկավոր արջ), աշխարհի խոշոր ծառատեսակներից էվկալիպտը և այլն: Անգլիացիներն այստեղ բերեցին դինգո շանը, ճագարներին, որոնք նպաստավոր բնական պայմանների շնորհիվ վայրենացան և այնքան բազմացան, որ այժմ լուրջ վնասներ են հասցնում ոչ միայն մշակաբույսերի ցանքսերին, այլև վայրի բնությանը: Այժմ Ավստրալիա մայրցամաքում գտնվում է բավականին զարգացած մի պետություն՝ Ավստրալական Միությունը:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին հին աշխարհի շատ իմաստուններ համոզված, որ գոյություն ունի հարավային մեծ ցամաք:
Երկրագնդի հավասարակշռության պահպանման համար - Ովքե՞ր և ինչպե՞ս են հայտնագործել Ավստրալիան:
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: - Ինչո՞վ է տարբերվում Ավստրալիան մյուս մայրցամաքներից:
Ավստրալիա մայրցամաքում կա միայն մեկ պետություն՝ Ավստրալիա։
Ավստրալիան հայտնագործվել է երկու անգամ, առաջինը՝ հոլանդացի Աբել Թասմանի, իսկ երկրորդը՝ Անգլիացի Ջեյմս Կուկի կողմից: Ավստրալիան հայտնագործվել է հարավային ցամաքի որոնման արդյունքում: Այս մայրցամաքում են ապրում կենգուրուն, պարկավոր արջը, այստեղ է աճում երկրագնդի հսկա ծառերից էվկալիպտը:
Ընձուղտներ
Ուշադի՛ր կարդա և կատարի՛ր առաջադրանքները․
Աշխարհի ամենաբարի և ամենախաղաղասեր կենդանիներից մեկը անխոս երկարավիզ ու զվարճալի ընձուղտն է: Իսկ գիտե՞ք, որ առաջին ընձուղտին Եվրոպա է բերել Հուլիոս Կեսարը և կոչել նրան camelopardalis (camel – ուղտ,pardalis – հեպարդ (ինձ) անունով, նրա քայլքը նմանեցնելով ընձուղտի քայլքին, իսկ մաշկի նախշերը՝ կատվազգիների նշաններին: Հայերեն «ընձուղտ» բառը առաջացել է հենց այս տարբերակով:
Ընձուղտը Երկրի վրա բնակվող ամենաբարձրահասակ կենդանին է: Նրա՝ 6 մետրի հասնող հասակի կեսը կազմում է պարանոցը: Ընձուղտների մարմինը բաց դեղնավուն է՝ մուգ շագանակագույն խալերով: Այդ նախշերը յուրաքանչյուր ընձուղտի մոտ յուրահատուկ են, անկրկնելի՝ ինչպես մարդու մատնահետքերը: Մինչև օրս չեն հայտնաբերվել երկու ընձուղտ, որոնք ունենան նույն տիպի նախշեր: Ի դեպ, նախշերի օգնությամբ կարելի է որոշել ընձուղտի տարիքը: Որքան մուգ են դրանք, այնքան ավելի մեծ է ընձուղտը:
Ընձուղտը նաև ունի ամենամեծ սիրտը և ամենաերկար լեզուն: Սիրտը կշռում է 11 կգ, իսկ լեզվի երկարությունը հասնում է մինչև 50 սմ-ի: Ընձուղտի լեզուն ամբողջությամբ սև է: Նա ունի նաև շատ սուր տեսողություն՝ ամենասուրը հեպարդների տեսողությունից հետո: Կարող է նաև շատ արագ վազել՝ մինչև 55 կմ/ժ արագությամբ:
Ընձուղտները ապրում են Աֆրիկայի սավաննաներում, փոքրիկ խմբերով: Իրենց ցեղակիցներին ընձուղտները վերաբերվում են խորին հարգանքով: Նրանք գրեթե երբեք չեն վիճում միմյանց հետ, միայն խմբի ավագ լինելու համար կարող են վեճեր լինել, և այդ դեպքում ընձուղտները կռվում են՝ միմյանց հարվածելով… պարանոցներով:
Ընձուղտը ունենում է 1 ձագ, սակայն ընձուղտիկի լույս աշխարհ գալը տոն է ողջ հոտի համար: Նրանք բոլորը հավաքվում են փոքրիկին տեսնելու և ողջունում են՝ քնքշորեն հպվելով նրան:
Ընձուղտները քաջաբար պաշտպանում են փոքրիկներին՝ անկախ նրանից, թե ում ձագն է նա: Ինչ վերաբերում է ընձուղտ մայրիկին, ապա նա պատրաստ է միայնակ կռվել անգամ մի քանի առյուծի դեմ:
Ծնվելուց արդեն մի քանի ժամ անց ընձուղտիկը ամուր կանգնում է գետնի վրա, հայտնվում են նրա փոքրիկ կոտոշները, իսկ մի քանի օր հետո մայր ընձուղտը փնտրում-գտնում է իր պես այլ մայրիկների և նրանց հետ միասին մանկապարտեզ է ստեղծում փոքրիկների համար: Ամեն օր երեխաներին հսկում է ընձուղտներից մեկը, իսկ մյուս մայրիկները գնում են կեր հայթայթելու:
Օրվա մեծ մասը ընձուղտը անցկացնում է կանգնած վիճակում, անգամ շատ հաճախ քնում է կանգնած՝ գլուխը տեղավորելով ծառերի ճյուղերի արանքում: Գիշերը կարող է նաև պառկած քնել: Երկար պարանոցը ծալվում է, և ընձուղտը մի քանի րոպեով (ոչ ավելի քան 20 րոպե) քնում է պառկած վիճակում: Ի դեպ, նա միակ կենդանին է, որ չի կարողանում հորանջել:
Ընձուղտը կարող է ջրի կարիք չզգալ ավելի երկար, քան ուղտը: Սնվելով հյութեղ բույսերով՝ նա հագեցնում է նաև իր ծարավը: Իսկ օրվա ընթացքում նա կարող է ուտել մինչև 35 կգ բույս՝ դրա վրա ծախսելով 16-20 ժամ:
Ընձուղտը նաև սարսափելի «բուրում է», այդպես նա իրենից հեռու է պահում վնասակար միջատներին:
Ընձուղտները «խոսում են» միմյանց հետ, ինչպես օրինակ դելֆինները՝ օգտագործելով ուլտրաձայնը: Այդ ձայնը մարդու համար լսելի չէ: Ընձուղտը ունի միայն երկու իրական թշնամի՝ առյուծը և մարդը: Մարդիկ տարիներ շարունակ անխնա ոչնչացրել են ընձուղտներին, և այդ պատճառով նրանց քանակը խիստ նվազել է, որոշ վայրերում ընձուղտները լրիվ անհետացել են: Այսօր նրանց կարելի է հանդիպել Աֆրիկայի մի շարք երկրների արգելոցներում և, իհարկե, կենդանաբանական այգիներում, որտեղ նրանք իրենց բոլորովին էլ վատ չեն զգում։
- Տեքստից դո՛ւրս գրիր բոլոր թվերը և գրի՛ր բառերով։
11 – տասնմեկ
50 – հիսուն
55 – հիսունհինգ
1 – մեկ
20 – քսան
35 – երեսունհինգ
16 – տասնվեց
2. Տրված բառերը գրի՛ր համապատասխան սյունակներում։
Ընձուղտ, մարդ, ձայն, փոքրիկ, մանկապարտեզ, անխնա, բույս, հյութեղ, ջուր։
| Պարզ բառեր | Բարդ բառեր | Ածանցավոր բառեր |
| ջուր | Ընձուղտ | փոքրիկ |
| մարդ | մանկապարտեզ | հյութեղ |
| բույս | անխնա | |
| ձայն |
3. Լրացրո՛ւ բաց թողնված տառերը:
ընձուղտ, այսօր, չորրորդ, հարյուր, անձրև, հարձակվել, բարձունք, երբևէ, երբևիցե, որևէ, որևիցե, վարդագույն, կենդանի, ճանապարհ :
4. Տրված բառերից առաջ հատկանիշ ցույց տվող բառեր գրի՛ր։
մեծ այգի
ուժեղ կենդանի
երկար ընձուղտ
ուրախ մարդ
Կրկնություն
Ինքնաստուգման առաջադրանքներ
Ճանապարհ, ժամանակ, արագություն 3
Ամերիկայի հայտնագործումը. մաս 2
Թագավորական թարգմանիչը կղզու բնակիչներին հարցեր է տալիս լատիներեն, հունարեն, անգամ հայերեն, բայց՝ անօգուտ: Նրան չեն հասկանում: Իսպանացիներին զարմացնում էր բնիկների ոսկյա զարդերի առատությունը, որը նրանք հեշտությամբ փոխանակում էին շատ հասարակ իրերի հետ: Այդ կղզին իսպանական տիրապետություն հայտարարելուց հետո, Կոլումբոսը շարունակում է նավարկել դեպի արևմուտք և հայտնագործում է Կուբա կղզին:
Կոլումբոսը կարծում էր, թե ինքը հասել է Չինաստանի արևելյան ափերը, Հնդկաստան, սակայն նա այստեղ չտեսավ ոչ հարուստ քաղաքներ, ոչ թանկարժեք քարեր ու ոսկի և ոչ էլ համեմունք: Փոխարենը նրանք առաջին անգամ ծանոթանում են ծխախոտի գործածությանը, կարտոֆիլի, լոլիկի, սեխի, եգիպտացորենի և եվրոպացիներին մինչ այդ անծանոթ շատ այլ մշակաբույսերի, որոնք հետագայում տարածվեցին բոլոր մայրցամաքներում:
Երկար փորձություններից ու մեծ արկածներից հետո 1493 թվականի հունիսի 16-ին Կոլումբոսը վերադառնում է Իսպանիա: Իսպանիայում նա ընդունվեց մեծ շուքով ու ցնծությամբ և թագավորական հրովարտակով մեծարվեց որպես ծովակալ և հայտնագործված երկրների փոխարքա: Նրա հաղթանակը լիակատար էր: Դրանից հետո Կոլումբոսը 1493-1504 թվականների ընթացքում ևս երեք անգամ ուղևորվեց դեպի արևմուտք, հայտնաբերեց նորանոր կղզիներ ու երկրներ, սակայն մինչև իր կյանքի վերջն էլ նա համոզված էր, որ հասել է Ասիայի արևելյան ափերին՝ Հնդկաստան: Նույնիսկ տեղաբնիկներին սխալմամբ հնդկացիներ անվանեց:
Կոլումբոսի մահից հետո մարդիկ իմացան, որ նրա հայտնաբերածը ոչ թե Ասիան է, այլ Նոր աշխարհ: Կոլումբոսի մեծագույն սխալը աշխարհագրական մեծագույն հայտնագործության պատճառ էր դարձել:
Իսկ ինչո՞ւ Նոր աշխարհը Կոլումբիա կոչվելու փոխարեն անարդարացիորեն Ամերիկա կոչվեց: Նոր աշխարհամասը Ամերիկա անվանվեց ի պատիվ մեկ այլ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի, որն առաջինը այն կարծիքը հայտնեց, որ Կոլումբոսը հայտնագործել է ոչ թե Ասիա տանող նոր ծովային ուղին, այլ Նոր աշխարհ:
Հարցեր և առաջադրանքներ
- Ինչո՞ւ էին եվրոպացիները ձգտում Հնդկաստան և Չինաստան հասնել ծովային ուղով:
Որ ավազակները չգողանային իրանցից։ - Ինչպե՞ս էր ծրագրել Կոլումբոսը հասնել Հնդկաստան:
Օվկիանոսով նավով արևմուտք գնալ ու հասնել Հնդկաստան։ - Ի՞նչ նշանակություն ունեցան Կոլումբոսի ճանապարհորդությունները մարդկության համար:
Հայտնաբերվեցին որ կղզիներ ու Ամերիկա մայրցամաքը։ - Աշխարհի քարտեզով գտիր, թե աշխարհագրական ի՞նչ անուններ կան ի պատիվ Կոլումբոսի:
Կոլումբիա երկիրը - Ինչո՞ւ Նոր աշխարհը Ամերիկա կոչվեց:
Ամերիկա աշխարհամասը 1492 թվականին հայտնագործել է Քրիստափոր Կոլումբոսը: Իսկ Ամերիկա այն կոչվել է ի պատիվ մեկ ուրիշ ճանապարհորդի՝ Ամերիգո Վեսպուչիի:
Part 1. Choose the correct word (this / that / these / those)
- ___This___ apple is green. (near)
- __That____ cars are very fast. (far)
- __This____ dog is very cute. (near)
- _Those_____ mountains are beautiful. (far)
- ____These__ books are new. (near)
Part 2. Fill in with this, that, these, those
- __This____ is my best friend. (near, one person)
- ___These___ are my shoes. (near, many)
- ___That___ is your bag over there. (far, one thing)
- ___Those___ are birds in the sky. (far, many)
- ____This__ pencil in my hand is blue. (near, one thing)
Part 3. Match the sentence halves
Միացրու նախադասությունների ճիշտ մասերը։
- This is
- Those are
- That is
- These are
a) my parents over there.
b) my teacher near the door.
c) my books on the table.
d) a tall building far away.
Part 4. Write sentences
Կազմիր նախադասություններ օգտագործելով տրված բառերը։
- this / flower / beautiful
This is a beautiful flower. - those / stars / bright
Those are bright stars. - that / car / fast
That is a fast car. - these / apples / red
These are red apples.
Part 5. Circle the correct answer
Ընտրիր ճիշտ տարբերակը։
- (This / These) flowers are yellow.
- (That / Those) house is very old.
- (This / Those) is my favorite toy.
- (These / That) books are interesting.
- (That / These) cat is very small.
Part 6. Make plural or singular
Փոխիր նախադասությունը՝ օգտագործելով ճիշտ ցուցական ածական։
- This apple is red. → __ ___These____ apples are red.
- Those dogs are big. → ___That___ dog is big.
- That tree is tall. → ___Those___ trees are tall.
- These pencils are blue. → ___This ___ pencil is blue.