Եկեղեցական տոների օրերը հնում անվանվել են “Խափան”, քանի որ այդ օրերին խափանվել է աշխատանքը։ Խափան օրեր էին Զատիկն ու Ամանորը, որոնց ժամանակ տոնական ուտեստներ էին պատրաստվում։ Դրանցից մեկը Խափանան էր, որը դարեդար փոխանցվելով հասել է մինչև մեր օրերը՝ վերափոխվելով Ղափամայի։ Մեկ այլ նմանատիպ ուտեստ է Խափաման։ ղափամաի մեջ դնում են Բրնձով, մեղրով, չրեղենով լցոնված դդում։
Month: January 2025
Դդումի մասին
Դդումը շատ օգտակար է։ Դդումն օրգանիզմը մաքրելու, հեղուկները հեռացնելու, մարսողությունը բարելավելու բնական միջոց է՝ որպես միզամուղ միջոց: Այն օգտագործվում է թերապևտիկ դիետիկ ծրագրերում՝ տեսողությունը, նյութափոխանակությունը, հիպերտոնիան, տուբերկուլյոզը բարելավելու համար: Այն արդյունավետ է նաև ուռուցքների կանխարգելման է անում։

Ապարանի ջրամբար
Այսօր մենք գնացել էինք Ապարանի ջրամբար։ Այնտեղ շատ խորն էր ձյունը, մենք խորտակվում էինք ձյան մեջ։ Շատ ցուրտ էր եղանակը։ Մենք սահում էինք սահնակների վրա։ Շատ հավես էր ու մենք սահում էինք մեծ սարի վրա շատ արագ։ Մենք խաղացինք ձնագնդիկ ու սահեցինք։

Սպաս
Սպասը հայկական ավանդական կերակրատեսակ է, որը կոչվում է նաև թանապուր։ Պատրաստելիս թանի (թարմ մածունի կամ չորթանի) մեջ լուծում են ձվի և ալյուրի խյուս, թթվասեր, ավելացնում ցորենի ձավար (երբեմն՝ բրինձ), դնում մարմանդ կրակի վրա և խառնում մինչև եռալը։ Եփվելուց հետո կարող են ավելացնել սոխառած և կանաչի (առավելապես՝ գինձ, երբեմն՝ դաղձ, ուրց)։ Ուտում են և՝ տաք, և՝ սառը վիճակում։

<<Մոխրոտ>> ներկայացում 💗
Մենք գնացել էինք թատրոն ու նայեցինք <<Մոխրոտիկ>> ներկայացումը։ Այս թատրոնը շատ մեծ էր։ Իմ ամենասիրած պահը նա է, երբ Մոխրոտիկը ամուսնանում է արքայազնի հետ։ Շատ հետաքրքիր էր։ Ես շատ սիրեցի։ Մոխրոտիկի մայրիկը ու քույրիկները չար էին , Մոխրոտիկին իրենց գործերն էին տալիս, որ անի ու ամեն ինչ ասում էին որ անի։ Հետո մարդիկ եկան Մոխրոտիկի տուն և տվեցին հրավիրատոմս որ գնան պարահանդես։ Բայց երբ Մոխրոտը ուզում էր պատրաստվեր պարին, մայրիկը ասեց որ էլի գործ աներ։ Բարի փերին օգնեց աղջկան, որ գնա պարահանդես։ Այնտեղ ինքը ծանոթացավ արքայազնի հետ ու պարեց։ Երբ գնալու ժամանակն էր, Մոխրոտը վազելով գնաց ու արքայազնը գտավ Մոխրոտիկի կոշիկը։ ՈՒ մի օր արքայազնը եկավ Մոխրոտիկի տուն ու հագցրեց կոշիկը։ Արքայազնը գտավ իր սիրած Մոխրոտիկին ու ամուսնացան։
Հայկական տարազ

Ճամփորդություն Խամաճիկների թատրոն
Մենք դասարանով այսօր գնացել էինք թատրոն։ Այս թատրոնի անունը խամաճիկների թատրոն է։ Հերոսները աղջիկ էր, կատու ու երկու պապիկ։ Մի պապիկը այդ աղջկա պապիկն էր, մյուս պապիկը նկարի միջից էր։ Աղջիկը մի օր իր պապիկի հետ նստած էր ու խնդրեց, որ պապիկը իր հետ խաղա։ Իսկ պապիկը պատասխանեց, որ վաղը կխաղանք։ Աղջիկը ուզեց, որ պապիկը կարդար թիթեռների մասին իր համար։ Պապիկը մի քանի տող կարդաց ու աղջիկը քնեց։ Հետո աղջիկը տեսավ շատ թիթեռներ։ Այդ թիթեռները օգնում էին աղջկան, որ աղջիկը մտներ նկարի մեջ։ Նկարի մեջ տեսավ լացող պապիկ։ Աղջիկը օգնեց պապիկին տեսնել գիշեր, աստղեր երկնքում ու երգեցին։ Հետո աղջիկը արթնացավ ու տեսավ որ իր պապիկը քնած էր։

Դդումի հանելուկ
Այն ինչ է ինչը, որ կլոր է ու նարնջագույն է, բանջարեղեն է ու շատ կուտեր կա մեջը։
Այն ինչ է ինչը, որ օգտակար է, հողից է աճում ամռանը ու այգում և <<դ >> – ով է սկսում։
Հայկական գորգ
Հայոց գորգերի տիպաբանության մեջ որպես տիպերի անվանումներ ընդունված են՝ այն տարածաշրջանի կամ բնակավայրի անվանումը, որին առավել բնորոշ է տվյալ տիպը, գորգադաշտի։ Այս գորգը Խոյ տարածաշրջանի գորոգ է։

Դդմի օգտակար հատկություններ 🎃
Ըստ բժիշկ Ուիլյամ Հարվելի. «Շագանակագեղձը տղամարդու երկրորդ սիրտն է»։ Դդումի սերմը է սրտի ցավերը և օգտակար է շագանակագեղձի բորբոքման դեպքում` միայն մեկ պայմանով, որ պետք է ուտել կանաչավուն թաղանթի հետ։
Դդումը հայտնի է եղել Հին Եգիպտոսում, բույսի բուժիչ հատկությունների մասին իմացել են հայ բժշկապետերը։ Ըստ Ա. Ամասիացու` դդումն օգտակար է գլխուղեղի ուռուցքի, մենինգիտի, մաղձոտության դեպքում։ Սպիտակեցնում և փայլեցնում է ատամները։ Հյութն օգնում է հազի և կրծքի ցավի դեպքում։
