Վիլյամ Սարոյանի «Առաջին օրը դպրոցում» պատմվածքը

Առաջին մաս

Ջիմ անունով մի փոքրիկ տղա, բժիշկ Լուի Դևիի անդրանիկ ու միակ որդին, առաջին անգամ դպրոց գնաց: Նրա հայրը ֆրանսիացի էր, քառասնամյա թիկնեղ մի տղամարդ, որի պատանեկության տարիներն անցել էին աղքատության, ձախորդությունների ու փառամոլ երազանքների մեջ: Ջիմի մայրը մեռել էր տղայի ծնվելու ժամանակ, և միակ կինը, որին մտերիմ էր, շվեդուհի Էմին էր՝ իրենց տնտեսուհին:

Հենց նա էլ Ջիմին տոնական զգեստ հագցրեց ու տարավ դպրոց: Ջիմը սիրում էր Էմիին, բայց դադարեց սիրելուց, որովհետև նա իրեն դպրոց էր տանում: Ջիմն այդպես էլ ասաց նրան: Ամբողջ ճանապարհին նա այդ էր կրկնում:

— Ես քեզ չեմ սիրում,- ասում էր նա,- Էլ չեմ սիրում քեզ:

— Իսկ ես քեզ սիրում եմ,- պատասխանում էր տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում:

Նա առաջ էլ էր զբոսնում Էմիի հետ, մի անգամ նույնիսկ կիրակնօրյա ցերեկային համերգ գնացին քաղաքային զբոսայգում, սակայն դպրոց գնալը բոլորովին այլ բան էր:

— Ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում,- ասաց նա:

— Բոլորն էլ պետք է դպրոց գնան,- ասաց տնտեսուհին:

— Իսկ դու գնացե՞լ ես:

— Չէ:

— Բա ես ինչո՞ւ պիտի գնամ:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մի քանի քայլ լուռ անցավ, բռնած տնտեսուհու ձեռքից:

— Ես քեզ չեմ սիրում,- ասաց նա: — Էլ չեմ սիրում:  

— Իսկ ես քեզ սիրում եմ, ասաց տնտեսուհին:

— Բա էլ ինչո՞ւ ես ինձ դպրոց տանում, նորից ասաց նա: — Ինչո՞ւ:

Տնտեսուհին հասկանում էր, թե փոքրիկ տղայի համար որքան սարսափելի կարող է լինել առաջին անգամ դպրոց գնալը:

— Այնտեղ քեզ դուր կգա,- ասաց նա: — Դու երևի երգեր կսովորես ու զանազան խաղեր կխաղաս:

— Չեմ ուզում,- ասաց Ջիմը:

— Ես ամեն օր կգամ քո ետևից,- ասաց տնտեսուհին:

— Ես քեզ չեմ սիրում,- կրկնեց տղան:

Տնտեսուհու սիրտը ցավում էր, որ տղան պետք է դպրոց գնա, բայց ինչ արած, նա պարտավոր էր գնալ:

Դպրոցի շենքը երկուսին էլ մի տեսակ անճոռնի թվաց: Տնտեսուհին իրեն վատ զգաց, և երբ աստիճաններով վերև էին բարձրանում, հանկարծ ուզեց, որ տղան իսկապես դպրոց չգնար: Նախասրահներն ու դասասենյակները վախեցնում էին նրանց, այնտեղից ինչ-որ օտարոտի ու տհաճ հոտ էր գալիս:

Տնօրեն միստր Բարբրը տղային դուր չեկավ: Էմին արհամարհանքով վերաբերեց նրան:

— Ինչպե՞ս է ձեր որդու անունը,- ասաց միստր Բարբրը:

— Սա բժիշկ Լուի Դևիի որդին է,- ասաց Էմին: — Անունը Ջիմ է: Ես բժիշկ Դևիի տանը աշխատում եմ իբրև տնտեսուհի:

— Ջե՞յմս,- ասաց միստր Բարբրը:

— Ոչ, Ջեյմս չէ,-ասաց Էմին: — Պարզապես Ջիմ:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Իսկ երկրորդ անուն ունի՞:

— Ոչ,- ասաց Էմին: — Նա դեռ շատ փոքր է: Ուղղակի Ջիմ Դևի:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը: — Մենք նրան կփորձենք առաջին դասարանում: Եթե գլուխ չհանի, կփոխադրենք մանկապարտեզ:

— Բժիշկ Դևին ասաց՝ տալ նրան դպրոցի առաջին դասարան և ոչ թե մանկապարտեզ,- ասաց Էմին:

— Շատ լավ,- ասաց միստր Բարբրը:

Տնտեսուհին հասկանում էր, թե տղան ինչպես էր վախեցած, երբ նստեց աթոռին, դիրեկտորի առաջ, և ջանում էր զգացնել տալ, թե ինքը ինչպես է սիրում նրան և ինչպես է ցավում այս ամենի համար: Նա ուզում էր որևէ քնքուշ խոսք ասել տղային, բայց չգիտեր, թե ինչ: Եվ նա իրեն հպարտ զգաց, տեսնելով, թե Ջիմն ինչպիսի թեթևությամբ ցած թռավ աթոռից ու կանգնեց միստր Բարբրի կողքին, որպեսզի նրա հետ դասարան գնա:

Տուն դառնալիս նա այնպես հպարտ էր տղայով, որ նույնիսկ արտասվեց:

Երկրորդ մաս

Առաջին դասարանի ուսուցչուհի միսս Բիննին բոլորովին չարացած պառավ մի լեդի էր: Դասարանը լիքն էր փոքրիկ տղաներով ու աղջիկներով: Առաջվա պես ինչ-որ օտարոտի ու սրտնեղիչ հոտ էր գալիս: 

Նա լսում էր, թե ոնց է ուսուցչուհին անունները տալիս՝ Չարլզ, Օլվին, Էրնըստ, Նորման, Բետտի, Հաննա, Ջուլիետ, Վիոլա, Պոլլի:

Նա ուշադիր լսում էր, և ահա միսս Բիննին ասաց.

— Հաննա Վինտեր, այդ ի՞նչ ես ծամում:

Ջիմը տեսավ, թե ոնց Հաննա Վինտերը կարմրեց: Հաննա Վինտերն իսկույն դուր եկավ նրան:

— Ծամոն,- ասաց Հաննան:

— Գցիր աղբարկղը:

— Ջիմը տեսավ, թե ոնց փոքրիկ աղջիկը գնաց դեպի դռան մոտի անկյունը, ծամոնը հանեց բերանից ու գցեց աղբարկղը:

Նա լսեց, թե ինչպես միսս Բիննին ասաց.

— Էռնըստ Հասկին, իսկ դու ի՞նչ ես ծամում:

— Ծամոն,- ասաց Էրնըստը:

Էրնըստը իսկույն դուր եկավ Ջիմին:

Նրանք հանդիպեցին դպրոցի բակում, և Էրնըստը զանազան զվարճալի բաներ սովորեցրեց Ջիմին:

Էմին նախասենյակում սպասում էր դասերը վերջանալուն: Նա մռայլ կիտել էր հոնքերը և չարացած էր ամենքի դեմ, մինչև որ տեսավ Ջիմին: Նրան ապշեցրեց, որ տղան բնավ չի փոխվել, որ նա ողջ առողջ է, ոչ ոքի չի սպանել ու չի հաշմել նրան: Դպրոցը և այն ամենը, ինչ կապված էր դրա հետ, մահու չափ վախեցնում էր Էմիին: Նա բռնեց տղայի ձեռքը և դուրս եկավ դպրոցից հպարտ ու բարկացած:

Ջիմն ասաց.

— Հինգ ու մեկը ինչքա՞ն կանի:

— Վեց:

— Երեսիդ մուր քսվեց:

Ընթրիքի ժամանակ հայրը լուռ նստել էր:

— Հինգն ու մեկը ինչքա՞ն կանի,- ասաց տղան:

— Վեց,- ասաց հայրը:

— Երեսիդ մուր քսվեց,- ասաց Ջիմը:

Առավոտյան նա հորից  հինգ սենթ խնդրեց:

— Փողն ինչիդ է հարկավոր,- հարցրեց հայրը:

— Ծամոնի համար,- ասաց տղան:

Երրորդ մաս

Հայրը մի հինգսենթանոց տվեց նրան: Դպրոց գնալիս Ջիմը կանգ առավ միսիս Ռայլի կրպակի մոտ և մի տուփ «Անանուխի» ծամոն առավ:

— Ուզո՞ւմ ես մի հատ,- հարցրեց նա Էմիին:

— Իսկ դու ուզո՞ւմ ես տալ,- ասաց տնտեսուհին:

Ջիմը մտածեց ու ասաց.

— Այո:

— Դու ինձ սիրո՞ւմ ես:

— Սիրում եմ,- ասաց Ջիմը: — Իսկ դո՞ւ ինձ:

— Այո,- ասաց տնտեսուհին: — Դպրոցը քեզ դո՞ւր է գալիս:

Ջիմը հաստատ ասել չէր կարող, միայն գիտեր, որ ծամոնի խաղն իրեն դուր է գալիս: Հաննա Վինտերն էլ: Էրնըստ Հասկինը նույնպես:

— Չգիտեմ,- ասաց նա:

— Երգեր երգո՞ւմ եք,- ասաց տնտեսուհին:

— Չէ, չենք երգում:

— Իսկ խաղեր խաղո՞ւմ եք:

— Խաղում ենք: Միայն ոչ թե դպրոցում, այլ բակում:

Ծամոնի խաղն անչափ դուր էր եկել նրան:

Միսս Բիննին ասաց.

— Ջիմ այդ ի՞նչ ես ծամում:

«Հա-հա-հա»,- մտածեց նա և ասաց.

— Ծամոն:

Նա գնաց դեպի աղբարկղն ու վերադարձավ իր տեղը. Հաննա Վինտերը նայում էր նրան, Էրնըստ Հասկինը նույնպես: Դպրոցում եղածի լավն էլ հենց այդ էր:

Իսկ հետո ավելի ևս լավ եղավ:

— Էրնըստ Հասկին,- բղավեց նա դպրոցի բակում,- այդ ի՞նչ ես ծամում:

— Հում փղի միս,- ասաց Էրնըստը: -Ջիմ Դևի, այդ ի՞նչ ես ծամում: Ջիմմն ուզեց որևէ ծիծաղելի բան մտածել, բայց չկարողացավ:

— Ծամոն,- ասաց նա:

Եվ Էրնըստ Հասկինը ավելի բարձր ծիծաղեց, քան Ջիմը, երբ ինքը խոսեց հում փղի մսի մասին:

Ինչ էլ պատասխանեիր. մեկ է, ծիծաղելի էր ստացվում:

Բակից վերադառնալիս Ջիմը նախասրահում տեսավ Հաննա Վինտերին:

— Հաննա Վինտեր,- ասաց նա,- այդ ի՞նչ ես ծամում շարունակ:

Աղջիկը շփոթվեց: Նա ուզում էր մի հաջող սրամիտ պատասխան տալ, այնպես որ երևա, թե որքան հաճելի է, որ Ջիմն իրեն անուն-ազգանունով կանչեց և ծիծաղելի հարց տվեց, տնազելով ուսուցչուհուն, բայց չկարողացավ ոչինչ մտածել, որովհետև արդեն համարյա դասարանի դռանն էին, և նա ժամանակ չունեցավ:

— Տուտտի-ֆրուտտի,- շտապով ասաց նա:

Ջիմին թվաց, թե երբեք այդպիսի հոյակապ խոսք չէր լսել, և ամբողջ օրը կրկնում էր ինքն իրեն:

— Տուտտի-ֆրուտտի,- ասաց նա տնտեսուհուն տան ճամփին:

— Էմի Լարսոն,- ասաց նա,- այդ ի՞նչ եք ծամում:

Ընթրիքի ժամին Ջիմն այդ ամենը պատմեց հորը:

Նա ասաց.

— Չորս կողմ ավազ, մեջը ակ: Էդ ի՞նչ եղավ:

— Չգիտեմ,- ասաց հայրը: — Ի՞նչ է:

— Ավազակ,- ասաց տղան:

Տնտեսուհին հիացած էր:

— Ավազակ,- ասաց Ջիմը: — Տուտտի-ֆրուտտի:

— Իսկ դա ի՞նչ է,- հարցրեց հայրը:

— Ծամոն,- ասաց Ջիմը: — Ծամոնի մի տեսակ, որ ծամում է Հաննա Վինտերը:

— Ո՞վ է այդ Հաննա Վինտերը,- ասաց հայրը:

— Մեր դասարանցի է,- ասաց Ջիմը:

— Օ՜,- ասաց հայրը:

Ընթրիքից հետո Ջիմը պառկեց հատակին, վերցնելով իր կարմրակապտա-դեղնավուն փոքրիկ հոլը, որը պտտեցնելիս բզզում էր: «Ամեն ինչ կարգին է»,- մտածում էր Ջիմը: Ճիշտ է, դպրոցում նա դեռևս տխրում էր, բայց ծամոնի խաղը ծիծաղելի էր, իսկ Հաննա Վինտերը շատ լավիկն էր: «Հում փղի միս»,- հանկարծ հիացմունքով հիշեց նա:

— Հում փղի միս,- բարձրաձայն  ասաց նա հորը, որը երեկոյան թերթն էր կարդում:

Հայրը ծալեց թերթն ու նստեց հատակին նրա մոտ: Տնտեսուհին  նրանց տեսավ կողք-կողքի նստած և չգիտես ինչու՝ նրա աչքերում արցունքներ երևացին:

Երկրագնդի բույսերը և կենդանիները: Մաս 2

Երկրի վրա խիստ բազմազան են նաև կենդանիների կյանքի պայմանները: Կան կենդանիներ, որոնք ապրում են խիստ շոգ ու «անջուր» անապատներում, օրինակ՝ որոշ օձեր, մողեսներ, կարիճներ: Որոշ կենդանիներ էլ ապրում են խիստ ցուրտ՝ սառնամանիքային պայմաններում, սառույցների մեջ (պինգվինը, սպիտակ արջը) կամ հենց ջրում (ձկները. կետերը, դելֆինները): Բույսերն ու կենդանիները կազմում են Երկրի կենդանի բնությունը:  Աճելու համար բույսը հողից վերցնում է ջուր, հանքային աղեր, օդից՝ թթվածին, ածխաթթու գազ, Արեգակից՝ լույս ու ջերմություն: Սնվելով այն աճում է, զարգանում և բազմանում: Բույսը բազմանում է սերմերով, սերմն ընկնում է հողի  մեջ, ծլում է, և գոյանում է մայր բույսի նման նոր բույս: Կենդանիները ևս սնվում են, աճում, զարգանում և բազմանում: Օրինակ՝ ծնվելուց հետո շան ձագին սկզբում կերակրում է մայրը, իսկ հետո նա ինքնուրույն կեր է հայթայթում, մեծանում, և գալիս է մի պահ, երբ ինքն է ձագեր ունենում: Փոփոխություններ տեղի են ունենում նաև անկենդան բնության տարրերի հետ: Օրինակ՝ ապարը ժամանակի ընթացքում արևի, ջրի, քամու և կենդանի էակների ազդեցությամբ քայքայվում է և հետագայում վերածվում հողի:

Հարցեր՝

Բերեք հետևյալ կենդանիների օրինակներ

  • Անապատային կենդանիներ – կարիճ, օձ , ուղտ
  • Խիստ ցուրտ պայմաններում ապրող կենդանիներ – պինգվին , սպիտակ արջ , բևեռային աղվես
  • Ջրային կենդանիներ – կետ , ջրային օձ , շնաձուկ , կուղբ , ջրաքիս

Present Simple Tense

Վարժություն 1․ (օգտագործիր բայը փակագծում ճիշտ ձևով)

  1. She _goes_ to school every morning.
  2. We don’t___ watch TV in the morning.
  3. _do__ you ___ like chocolate?
  4. The sun ___ rises in the east.
  5. He __does_ not play football on Sundays.

Վարժություն 2․ Ընտրիր ճիշտ տարբերակը

  1. My father (work / works) in a bank.
  2. They (go / goes) to the cinema on Fridays.
  3. She (don’t / doesn’t) like pizza.
  4. (Do / Does) you speak French?
  5. (Do / Does) your sister play the piano?

Վարժություն 3․ Տեքստի լրացում

Կարդա տեքստը և փակագծերում տրված բայերը դիր Present Simple–ի ճիշտ ձևով։

My friend Anna
Anna is my best friend. She lives in Yerevan. She goеs to school every day. She usually wakes up at 7 o’clock and has breakfast with her family. Her father works in a bank, and her mother teaches English.

After school, Anna often plays the piano or reads books. She does not like computer games. At weekends, we usually meet in the park.

Վարժություն 4․ Լրացրու բացերը (բայը փակագծում)

  1. My brother _likes__ swimming.
  2. They don`t_ watch TV every day.
  3. Does your father drive to work?
  4. We always studies English on Mondays.
  5. The shop opens at 9 o’clock.

Լրացուցիչ առաջադրանք՝ Present simple

Дружба без границ

Меня зовут Давид. Моя родная страна – Армения. Я живу в Ереване.
А это мои друзья. Мы часто вместе играем и учимся.

Вот Аня. Её родная страна – Россия. Она из Санкт-Петербурга. Аня любит рисовать.
Это Ли Вэй. Он из Китая, из Шанхая. Ли Вэй хорошо играет в шахматы.
София из Германии, из Мюнхена. Она любит читать книги.
Пьер из Франции, из Лиона. Он хорошо поёт и играет на гитаре.
А Майкл из США, из Нью-Йорка. Он любит спорт и хочет стать футболистом.

Я очень рад, что у меня много друзей из разных стран! Мы узнаём друг о друге много интересного и всегда весело проводим время.

Ответь на вопросы:

  1. Кто ты по национальности? Я армянка
  2. Кто по национальности твои родители? Мои родители армяне
  3. Кто по национальности твой лучший друг (твоя лучшая подруга)? Моя подруга тоже армянка.

Составь “карту друзей”.

1.Нарисуй шесть кружков с именами друзей.

2.Напиши под каждым кружком страну, город и что любит делать этот друг.

Հանում։ Հանման ստուգումը գումարումով

Եթե տարբերությանը գումարենք հանելին ու  ստանանք նվազելին, ապա   այն ճիշտ է  կատարված, իսկ եթե ոչ, ապա սխալ է։

Նվազելիհանելի=տարբերություն
45673569=998

Դասարանական առաջադրանքներ.

1 Կատարի՛ր հանում և արդյունքը ստուգի՛ր գումարումով։

Օրինակ՝ 4567-3569=998

7 Ս+3569   
 3569    998   
  998   4567   
               

785-385=400

785   Ս+385    
 385     400    
 400    785    

672-660

672   Ս+660    
 660     12    
  12     672    

45844-8158

45844  Ս+8158  
 8158   37686  
 37686   45854  

90126-9008

90126  Ս+9008  
 9008   1118    
 81118   90126  

3048-984=

3048   Ս+984    
  984    2064     
 2064    3048    

9317-8697=

9317   Ս+8697    
 8697     720    
 720    9317    

2. Գումարումով ստուգի՛ր ճի՞շտ է արդյոք կատարվել հանումը։

Օրինակ՝ 5555-99=5456 — ճիշտ է

Ստուգում՝+ 5456 
     99 
   5555 

25252-7897=17355

Ստ+1735 5 
  789 7 
  25252 
        

90000-7777=82223

Ստ+82223 
   7777 
  90000 

71587-42786=28801

Ստ+28801 
  42786 
  71587 

3․  350 նստատեղ ունեցող ինքնաթիռն ունի 2 սրահ։ Առաջին սրահի նստատեղերը 46-ով քիչ են երկրորդ սրահի նստատեղերից։ Քանի՞ նստատեղ կա առաջին սրահում։

350-46=304 , 304:2=152

4. Թվերը դասավորել աճման կարգով

28, 17, 1987, 309, 1980, 57, 1098

17 ,28, 57 , 309 ,1098 ,  1980 , 1987

38, 532, 521, 1054, 1145, 876,297,

38 , 297 , 521 , 532 , 876 ,  1054 , 1145

5.  Գտիր օրինաչափությունը և գրիր հաջորդ թիվը

14, 29,59,109,…..?????

6. Համեմատիր թվերը՝

208  <  218

1097  <  10097

6921  >  6901

10876 =   10876

3854  >   3850

9237 >   9235

Երկրագնդի բույսերը և կենդանիները

Մաս 1

Գեղեցիկ է մեր մոլորակի բնությունը: Այդ գեղեցկությունը պայմանավորված է նաև բույսերով ու կենդանիներով: Բույսերն ու կենդանիները կարող են գոյություն ունենալ այն վայրերում, որտեղ դրանց կյանքի համար կան անհրաժեշտ պայմաններ, այսինքն՝ օդ, լույս, ջերմություն, հող, ջուր: Երկրի վրա գոյություն ունեն բազմազան ու բազմաթիվ բույսեր ու կենդանիներ: Դրա պատճառն այն է, որ բազմազան են Երկրի բնական պայմանները, մի տեղ միշտ տաք է, մյուս տեղում՝ ցուրտ: Կան բույսեր, որոնք աճում են միայն արևոտ վայրերում: Դրանք ջերմասեր և լուսասեր բույսեր են, օրինակ՝ արմավենին, ֆիկուսը: Կան նաև այնպիսիները, որոնք աճում են ստվերոտ, թույլ լուսավորվող վայրերում: Նման բույսերը ստվերասեր են,  օրինակ՝ մամուռները: Որոշ բույսեր շատ խոնավություն են սիրում, այսինքն՝ խոնավասեր են, օրինակ՝ ուռենին, սեն­յակային բույսերից՝ «բամբասանքը»: Բույսեր էլ  կան, որոնք աճում են գրեթե «անջուր» անապատներում: Դրանք չորադիմացկուն բույսեր են, օրինակ՝ ուղտափուշը, օշինդրը: Բույսերի մի խումբ էլ ուղղակի աճում է ջրում, որովհետև շատ ջուր է սիրում, օրինակ՝ ջրաշուշանը:

Հարցեր՝

Համացանցից օգտվեք և գրեք (նկարեք, նկարը տեղադրեք) հետևյալ բույսերի տեսակները

  • Ջերմասեր, լուսասեր
    Արևադարձային բույսեր ու ծառեր, օրինակ մանդարինի և նարնջի ծառեր, մանգոյի ծառ

  • Խոնավասեր
    Տրոպիկական խոնավ անտառների ծառերն ու թփերը
  • Չորադիմացկուն
    Կակտուսները ամենաչորադիմացկուն բույսերն են, որովհետև դիմանում են անապատում։
  • Ստվերասեր
    Քարերի վրայի մամուռներ
  • Ջրային
    Ջրաշուշաններ ու ջրիմուռներ

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է։ Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ նահապետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
    Ես ծնվել եմ Ավստրալիայում ու մենք այնտեղ ունեինք տուն։ Բայց հայրիկս ու մայրիկս որոշեցին, որ մենք ընտանիքով պիտի վերադառնանք Հայաստան մեր հայրենի տանը ապրելու համար։ Մենք հայ ենք և ուզում ենք ապրել Հայաստանում։
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը: Հայկը նետով սպանել է Բելին և իր անունով երկիրը անվանել են Հայք Հայաստան։
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
    Մեր երկիրը կոչվում է Հայաստան, մայրաքաղաքը Երևան։ Հարևան պետություններն են ՝ Վրաստանը (Թբիլիսի), Ադրբեջանը (Բաքու), Թուրքիան (Անկարա) և Իրանը (Թեհրան)։
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
    Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է։ Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը, Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:

Աշուն գիշեր

Ձյունիկ լուսին

Սարի ուսին,

Դեղին-կարմիր շաղալեն,
Ալիք-ալիք խաղալեն,
Ծովի ծոցին՝
Ալ
 ժապավեն
Տվել բոցին։

Ծառեր, հողմեր,
Ամեն կողմեր,
Թռչուն դառել երգելով,
Հեռու-հեռու հերկելով,
Երան-երան թռչելով օդի վրան:

  1.  Սևով գրված բառերը, արտահայտությունները դո՛ւրս գրի ր, ապա բառարանի օգնությամբ բացատրի՛ ր:
    ձյունիկ – մանրափաթիլ ձյուն, շաղալ – բարակ անձրև գալ, ծովի ծոցին – ծովի ափին , ալ- կարմիր, հողմեր – ուժեղ քամիներ, հերկելով – հողը վարելով, Երան-երան – ծեծած կալ
  2. Դեղինով գրված բառերը դո՛ւրս գրիր, ապա գրի՛ ր այդ բառերի հոմանիշները: Ձյունիկ – սպիտակ, ալ – կարմիր , հողմեր – քամիներ
  3. Լսի՛ր «Աշուն գիշեր» երգը Վահան Արծրունու կատարմամբ, ապա նկարի՛ր  բանաստեղծությունը: Նկարն ու բանաստեղծությունը տեղադրի՛ր  բլոգումդ։